Մի վերնագիր աչքովս ընկավ, (հատուկ չեմ կիսվում) որտեղ Վանեցյան Արթուրը ասել է, թե փորձելու ենք գալ իշխանության ու ազատվել այս իշխանություններից։ Իշտայիդ քացախ։ Կգբ գործակալների պակաս չունենք։ Առաջին օրվանից եմ այս մարդու մասին իմ կարծիքը հայտնել, ավելին, զգուշացրել, որ չեմ վստահում նրան, իսկ իշխանությունները թող արխային չընկնեն։ Իշխանությունները արխային ընկան հերիք չի, մի հատ էլ գեներալի կոչում շնորհեցին, նոր ճամփու դրեցին։ Գործակալներով շրջափակված ենք.. Վանեցյանին մեկը, եթե

բանբերի դեր կստանձնի, թող փոխանցի, որ եթե իշխանություններից ազատվելու լինենք, հաստատ ազատվողները քո ձեռքին չեն նայելու։ Եվ առհասարակ քաղաքականության մեջ ոչինչ չասող այս ֆիգուրին խնդրում եմ բանատեղ չդնել, եւ մեր գլխին նոր «հերոս» չբերել։ Երբեմն

Այս մասին գրել է Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում

նմանօրինակ մարդկանց ոչինչ չասելն ավելի խեր է, քան ինչ-որ բան ասելը։ Կապ չունի` լավ-վատ։
Իսկ ես ընդամենը մեղադրում եմ այս իշխանություններին նրա համար, որ Վանեցյանին իշխանություն բերեցին ու գեներալի կոչմանն արժանացրեցին։ Իսկ մեր հայրենակիցներին ընդամենը կհորդորեմ, որ չդառնան պատեհապաշտ-ների զոհ։