Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, իր էջում անդրադարձել է Gucci-ի գարուն-ամառ 2020 հավաքածուի ցուցադրությանը մասնակցած հայազգի մոդել Արմինե Հարությունյանի արտաքինի վերաբերյալ վերջին օրերին համացանցում ծավալված բուռն քննարկումներին։

«Ոչ ոք իրավունք չունի քննարկել, քննադատել մյուսի արտաքինը, պահանջել նման լինել կամ ենթարկվել ինչ որ օրենքների:
Նորաձևությունն այլևս ոչինչ չի պարտադրում, գլխավոր պայմանը՝ ինքդ քեզ նման լինելն է։ Անգամ ամենահեղինակավոր նորաձևության տների ցուցադրություններում ամեն տարի ավելանում են սովորական կանայք, ամենատարբեր կառուցվածքներով, մաշկի ու մազերի գույնով և հասակով»,– գրել է նա։

Prime Minister Nikol Pashinyan’s eldest daughter, Mariam Pashinyan, reflected on her page about the recent hot debates on the internet about the exterior of Armine Harutyunyan, an Armenian model who participated in the Gucci Spring-Summer 2020 collection.

“No one has the right to discuss, criticize the appearance of others, demand to be similar or obey certain laws.
Fashion no longer forces you to do anything, the main thing is to be like yourself. Even the most prestigious fashion houses showcases regular women every year, with different designs, skin and hair color and height, ”she wrote.