«Գործարք է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի և Հրայր Թովմասյանի միջև. եթե Թովմասյանն ստեղծում է Սահմանադրության տեքստ, որը Սերժ Սարգսյանին ցմահ պաշտոնավարելու հնարավորություն է տալիս, ուրեմն պետք է այդ տեքստը նաև իրեն ցմահ պաշտոնավարելու հնարավորություն տա՝ որպես ՍԴ նախագահ՝ ի հեճուկս հենց գործող Սահմանադրության:

Հին ՍԴ անդամների պաշտոնավարման ժամկետը Հրայր Թովմասյանը երկարաձգելու հնարավորություն է տվել հենց իր շահերից բխելով»,- քիչ առաջ ելույթ ունենալով Ազգայի Ժողովի ամբիոնից, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: