Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը դիմել է Շենգավիթի քննչական մարմին ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու պահանջով: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

«Այսօր դիմել եմ Շենգավիթի քննչական մարմնին ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու պահանջով։ Ինչպես առավել վաղ հայտնի էր դարձել, ձերբակալվել էին իմ պաշտպանյալներ Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի գործունեությանը խոչընդոտելու համար։

Նախ պետք է փաստել, որ վիճելի պահին Աննա Դանիբեկյանը հանդես չի եկել որպես դատարան, հետևաբար՝ նրա գործունեությանը խոչընդոտելու մասին խոսք լինել չի կարող։ Այնուհետև՝ տղաները վերարտադրել էին ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանի խոսքերը՝ դատավորների վնգստոցի և փայտով խփելու մասով։ Եթե նախաքննական մարմինը գտնում է, որ դատավորներին վնգստացող անվանելը և փայտով գլխին խփելու խոսքերը արդարադատության իրականացմանը խոչընդոտել է, ապա պետք է մեղադրանք առաջադրեն ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանին, քանի որ տղաները վերարտադրել են վերջինիս արտահայտությունները։

Հուսով եմ՝ օրենքի առջև հավասար են բոլորը, և եթե Նարեկ Մութաֆյանը և Սարգիս Օհանջանյանը պետք է դատապարտվեն դատավորին վնգստացող անվանելու համար, նույն արարքի համար պետք է դատապարտվի նաև թեմայի առաջնային կրող, ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը»,- գրում է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին՝ 20:15-ի սահմաններում, մի խումբ անձինք հետապնդել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին՝ անհարկի հարցուպատասխանի միջոցով փորձելով հոգեբանական ճնշման ենթարկել, վիրավորել և նսեմացնել դատավորի անձը: Կատարվածի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանն անմիջապես տեղյակ է պահել Բարձրագույն դատական խորհրդին և այս պահին հաղորդում է ներկայացնում Ոստիկանությանը: ՔԿ-ից հայտնել են, որ վերոնշյալ անձինք ձերբակալվել են:

 

Lawyer Alexander Kochubayev has applied to the Shengavit Investigation Authority to arrest Armenian citizen Nikol Pashinyan. He posted about this on his Facebook page.

“Today I applied to the Shengavit Investigation Body with the request to arrest Nikol Pashinyan, an Armenian citizen. As it became known earlier, my clients Narek Mutafyan and Sargis Ohanjanyan were arrested for obstructing the activities of Judge Anna Danibekyan.

First of all, it should be noted that Anna Danibekyan did not appear in court at the time of the dispute, so there can be no talk of obstructing her activities. Afterwards, the boys reproduced the words of Nikol Pashinyan, a citizen of the Republic of Armenia, on the screaming and punching of judges. If the preliminary investigation body finds that calling the judges disgusting and punching them in the head has impeded the administration of justice, then the citizen of Armenia Nikol Pashinyan should be charged, as the boys have reproduced the latter’s statements.

I hope everyone is equal before the law, and if Narek Mutafyan and Sargis Ohanjanyan are to be convicted of calling the judge a threat, the same subject should be condemned for the same act, ”said Nikol Pashinyan, a citizen of Armenia.

On September 28, at 8:15 pm, a group of people pursued Anna Danibekyan, a judge of the Yerevan District Court of First Instance, in an unnecessary question-and-answer session in an attempt to subvert, humiliate and humiliate the judge. Judge Danibekyan immediately informed the Supreme Judicial Council of what happened and is currently reporting to the Police. The abovementioned persons have been arrested by the penitentiary institution.