ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կողմ քվեարկել հանրաքվեին՝ նշանակում է կողմ քվեարկել կոնվենցիայի վավերացմանը։

Փաշինյանի ռեժիմն ԱԺ-ում դակեց հակասահմանադրական նախագիծ, որի համաձայն` հանրաքվեին կողմ քվեարկելու դեպքում դադարեցվում են ՍԴ նախագահի և դատավորների լիազորությունները։

Հարկ եմ համարում հիշեցնել, որ Փաշինյանի այս հակասահմանադրական նախաձեռնությանն այո ասելը, նշանակում է այո ասել հետևյալ կետերին.

  • • Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը։
  • • Տրանսգենդերության քարոզին։
  • • Ազգային «կաղապարներից» հրաժարմանը։
  • • Ասֆալտին փռելու քաղաքականությանը։
  • • Սևերի և սպիտակների բաժանմանը։
  • • Արցախյան հարցում հայեցակարգի և «իզմ»-երի բացակայությանը։
  • • Քաղաքական ձերբակալություններին։
  • • Ներդրումների բացակայությանը։
  • • Եվ վերջապես` այո ասել բռնապետությանը։