Տերյան 87/4 հասցեով տունն արդեն տարիներ շարունակ կռվախնձոր է դարձել: Այս մաիսն հայտնում է tsayg.am կայքը:

Բանն այն է, որ տան սեփականատերը գրավադրել է տունն ու չի կարողացել վճարումներ կատարել, ինչի արդյունքում տունն անցել է բանկին, ապա վաճառվել ու այժմ սեփականատերը դիմել է Դատական ակտերի հարկադիր կատարմանը, որ կարողանա ազատել իր տունը: Սակայն տան արդեն նախկին տերերը հրաժարվում են դուրս գալ՝ պատճառաբանելով, որ տան կտուրին տեղադրված տնակը ոչ մի կապ չունի քարե կառույցի հետ, ինչը վաճառվել է: Իսկ տնակ մտնել հնարավոր է միայն հենց այդ տան միջով: