«Հայտնի նիստից հետո՝ նամակներով սպառնալիքներ եմ ստանում գնդակներ որոտալու մասին… », — այս մասին ահազանգում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Ավելի ուշ ֆեյսբուքյան օգտատերերից մեկի մեկնաբանությանն ի պատասխան՝ Մարուքյանը նշել է, որ սպառնալիքի մասին հաղորդում է տալու երկուշաբթի օրը, ապա հավելել. «Խայտառակ ատելության մթնոլորտում ենք»: