Վանաձորի Բազում թաղամասում այսօր հնչած կրակոցների հետեւանքով մահացածների եւ վիրավորների ինքնությունը հայտնի է: Մահացածներն են Վանաձոր քաղաքի բնակիչներ, 29-ամյա Աղասի Հովհաննիսյանը եւ 29-ամյա Գեւորգ Սուքիասյանը: Կրակոցներից վիրավորվել են Վանաձոր քաղաքի բնակիչներ, 33-ամյա Արշակ Առաքելյանը եւ 32-ամյա Գարիկ Սիրադեղյանը:

armtimes.com-ի տեղեկություններով՝ սպանված 29-ամյա Աղասի Հովհաննիսյանը քրեական հեղինակություն «բազումի» Աղասն է: Դեպքն էլ տեղի է ունեցել նրանց շենքի հարեւանությամբ: