Նանե Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցավն անտանելի է ու համոզված եմ, որ բոլորիս խնդիրն է, որովհետև մեր ամենաթույլ կետերն են՝ մեր բանակն ու մեր զինվորը…Հայկի մայրը շարունակ կրկնում է, որ այս հատկանիշներով կարելի է միայն բնութագրել որդուն՝ համեստություն, զսպվածություն և հավասարակշռություն։ Հայկի անցած ուղին էլ բոլորիդ աչքի առջև է՝ ոսկե մեդալակիր է եղել ու գերազանցությամբ ավարտել համալսարանը. սովորել է Գորիսի Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցում։

Հետո սովորել է ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում ու ավարտել կարմիր դիպլոմով։ Բացի այդ, Հայկը նաև ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիայի համալսարանն էր ավարտել կարմիր դիպլոմով։
Հարազատ քույրը՝ Հեղինեն, պատմում է, թե ինչպես էր որոշել անակնկալ կազպակերպել մայրիկի՝ Լիաննայի համար, ում տարեդարձն է մարտի 6-ին. Հայկը մայրիկի համար որոշել էր հեռախոս գնել….Քույրիկը պատմում է, թե ինչպես էր հիանում իր աշխատանքով և միշտ տարբերվում բացառիկ հայրենասիրությամբ…