Բժիշկը շփոթվեց, կորցրեց խոսելու ունակությունը և լաց եղավ․ Անի Քոչար
Բժիշկ Մարկը հայտնի ուռուցքաբան էր: Այդ օրը նա շտապում էր մասնակցել մի կոնֆերանսի, ուր նրան պիտի պարգևատրեին բժշկության ոլորտում իր արժեքավոր հետազոտությունների համար:
Նա շատ հուզված էր, որովհետև եկել էր ժամանակը, որ պիտի արժանավույն կերպով գնահատվեր նրա տարիների աշխատանքը:Նա ժամանակին հասավ օդակայան և ինքնաթիռ նստեց:
Ինքնաթիռն օդ բարձրացավ, բայց 10 րոպե հետո վթարային վայրէջք կատարեց մոտակա օդակայանում: Բժիշկը որոշեց ժամանակ չկորցնել ու մեքենա վարձեց, որ շուտ տեղ հասնի:
Ճանապարհին ուժեղ անձև սկսվեց ու բժիշկը երկու ժամ ճանապարհ գնալուց այնուհետև հասկացավ որ մոլորվել է: Նա շփոթված էր և սարսափելի հոգնած Նրան մնում էր մենակ հանգրվանելու տեղ գտնել, Ինչ որ ժամանակ հետո նա նկատեց մի խարխլված տնակ:

Հուսահատված դուրս եկավ մեքենայից և թակեց դուռը: Դուռը բացեց մի երիտասարդ կին: Բժիշկը բացատրեց տեղի ունեցածը և խնդրեց թույլ տալ օգտվել հեռախոսից: Բայց կինն ասաց, որ տանը հեռախոս չունի, սակայն առաջարկեց ներս մտնել:
Նրան թեյ հյուրասիրեց ու առանձնացավ սենյակի մութ անկյունում, ուր մոմ էր վառվում: Բժիշկը նկատեց, որ կինը նոտեցավ մի մանկական մահճակալի ու նստեց և սկսեց աղոթել:
Բժիշկը հասկացավ, որ կինն օգնության կարիք ունի ու հարցրեց նրան, թե ինչի համար է աղոթում:
Կինը տխուր ժպտաց ու ասաց, որ իր երեխան տառապում է քաղցկեղի հազվագյուտ տեսակով և միայն մեկ բժիշկ կա Մարկ անունով, որ կարող է օգնել իր երեխային, բայց ինքը գումար չունի, որպեսզի երեխային հասցնի այն քաղաքը, որտեղ այդ բժիշկն է ապրում:
Կինն ասաց, որ Աստված դեռ չի լսել իր աղոթքը, բայց համոզված է, որ մի օր իր աղոթքը կհասնի Աստծուն և նա կօգնի իրեն: Շփոթված բժիշկը, որ կորցրել էր խոսելու ունակությունը, լաց եղավ: Նա մրմնջաց Աստված մեծ է և հիշեց այն ամենը, ինչ տեղի էր ունեցել այդ օրը ինքնաթիռի անսարքությունը, հորդառատ անձևը, ինչի պատճառով նա կորցրել էր ճանապարհը և հայտնվել այդ տնակում:
Նա հասկացավ, որ այդ ամենը տեղի էր ունեցել, քանի որ Աստված լսել էր կնոջ աղոթքը: Միշտ պատրաստ եղեք անել այն, ինչ Աստված պատրաստել է ձեզ համար:
Կյանքում պատահականություններ չեն լինում:
Անի Քոչարի ֆեյսբուքյան էջից
Добавить комментарий