mamul.am-ը գրել է.

Ինչպես արդեն հայտնել էինք, մյունխենյան անվտանգության համաժողովում Ղարաբաղի շուրջ բանավեճի ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել էր,

թե եկել են այստեղ՝ ասելու ճշմարտությունը․

«Այազ Մութալիբովն առողջ է, ապրում է Բաքվում, միգուցե հայկական կողմը չգիտի։

Նա երբեք չի ասել, որ Խոջալուի դեպքերը կազմակերպել են ադրբեջանցիները։

Դա ֆեյք նյուզ է, ինչը հորինել են հայ լրագրողները Ռուսաստանում»,- նշել էր Ադրբեջանի նախագահը:

Խոսքը շարունակելով՝ Ալիևը տվել էր Պուտինի անունը, ասելով՝ պուտինյան մամուլը,

ապա անմիջապես իրեն ուղղել էր՝ նշելով, որ դա դրվել է ռուսական մամուլի կողմից, և բացարձակ ճշմարտություն չէ…

Տեսանյութը դիտեք ԱՅՍՏԵՂ