Մոսկվայում 23-ամյա աղջիկը թխվածքներ ուտելու մրցույթի ժամանակ խեղդվել է և մահացել։

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 15-ին։ Աղջկա ընկերուհին նրա մահվանից վայրկյաններ առաջ նկատել է, որ նա չի կարողանում ծնչել, սակայն ոչնչով օգնել չի կարողացել։

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Համացանցում է հայտնվել թխվածքներ ուտելու մրցույթում մահացած աղջկա կյանքի վերջին վայրկյանները պատկերող տեսանյութը: