Համացանցում լայն տարածում է գտել նոր չելենջը, որում աղջիկները սափրում են իրենց հոնքերի մի մասը: Այս մասին հայտնում է Glamour-ը:

Կանայք փորձում են նմանակել ամերիկացի սուպերմոդել Քենդալ Ջեններին՝ սափրելով իրենց հոնքերի ծայրերը:

Բազմաթիվ նման տեսանյութեր են զետեղվել TikTok-ում:

Նշվում է, որ այդ կերպ աղջիկները ցանկանում են ունենալ «աղվեսի հայացք», որը Քենդալը հաճախ օգտագործում է իր կերպարներում:

Շատերն այս չելենջից հետո հիասթափվում են արդյունքներից: Կան նաև այնպիսիք, ովքեր ցանկանում են դատի տալ Քենդալին՝ նման չելենջի սկիզբ դնելու համար: