SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ձերբակալվել է Շիրակի մարզի Աշոցք գյուղում հաշվառված, 62-ամյա Մեսրոպ Կյուրեղյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող աղբյուրը, վերջինս կասկածվում է երեկ՝ փետրվարի 22-ին, իր մոտ եղած «ԱԿ-47» տիպի 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգով 36-ամյա Գևորգ Խալաթյանին սպանելու, այնուհետև սպանվածի հարազատների և տան ուղղությամբ կրակոցներ արձակելու մեջ, որից հետո հանցագործության գործիք ինքնաձիգը թողնելով դեպքի վայրում, դիմել էր փախուստի:

Աղբյուրի տեղեկություններով՝ սպանությունը տեղի է ունեցել վաղ առավոտյան, իսկ կասկածյալ Մ. Կյուրեղյանը սպանության ժամանակ եղել է զինվորական համազգեստով, իրավապահներին էլ հայտնել է, որ ինքը նախկին զինվորական է, կոչումով՝ փոխգնդապետ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: