Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:45-ի սահմաններում, Մխչյան-Դիտակ ավտոճանապարհի՝ Դիտակի վարչական տարածքում բախվել են ՎԱԶ-2121 մակնիշի 34 VՍ 439 համարանիշի և Subaru մակնիշի 35 TX 176 համարանիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Նիվան» կողաշրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ»: «Արտաշատ» բժշկական կենտրոնից էլ աղբյուրին հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխվածներից 2 հոգու տեղափոխել են Երևան:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: