Դերասանուհի Օլյա Հակոբյանը, ով այս ընթացքում նկարահանվում է «Շիրազի Վարդը» հեռուստասերիալում, Ֆեյսբուքի «սթորի» բաժնում հրապարակում էր արել, որտեղ իր ձեռքին երևում է կաթիլայինի կաթետերը։

Դերասանուհու հրապարակումը նկարահանման ընթացքից չէ։ Tert.am Life-ը կապ հաստատեց Օլյայի հետ՝ պարզելու, թե ինչ է պատահել:

«Լուրջ խնդիր չկա։ Փառք Աստծո, եթե լուրջ լիներ, ի վիճակի չէի լինի սոցցանցում հրապարակում անել։ Փոքրիկ վիրահատական միջամտության եմ ենթարկվել։ Հուսամ`շուտ կապաքինվեմ և կանցնեմ իմ նկարահանումներին»,- ասաց նա: