«Մեկ շաբաթ տանը կմնամ, որպեսզի ապաքինվեմ». Օլյա Հակոբյան

Օլյա Հակոբյանն օրերս վիրահատվել է:

Թե ինչ խնդիր է ունեցել, դերասանուհին չի ցանկացել բարձրաձայնել, սակայն նշել է, որ ամեն ինչ բարեհաջող է ընթացել:

«Վիրահատությունից հետո մոտ մեկ շաբաթ տանը կմնամ, որպեսզի ամբողջովին վերականգնվեմ եւ անցնեմ սիրելի աշխատանքիս»,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է նա:

«Օլյայի հետ խոսել ենք նաեւ «Շիրազի Վարդը» նոր սերիալում իր կերպարի մասին, որին հեռուստադիտողի արձագանքը բավական բուռն է.

«Սաթենին վերաբերող կարծիքները շատ են եւ, բնականաբար, բացասական էմոցիաներով լի:

Մարդիկ հաճախ մեկնաբանություններ են գրում, որոնք երբեմն կարդում եմ: Դժգոհում են, որ շատ վատ կերպար է»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում