Երեկ՝ փետրվարի 29-ին, հերթական կրակոցներն են հնչել Լոռու մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական, այդ թվում՝ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Մհեր Անտոնյանը, ոստիկանության Տարոնի բաժնի պետ Վազգեն Թորոսյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանն ու վարչության պետի տեղակալ Արման Գալստյանը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են՝ Վանաձոր քաղաքի Տավրոսի 4-րդ փողոցի բնակիչներ, 48-ամյա Արթուր Ոփյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «գլխի գագաթային և ծոծրակային շրջանի պատռած վերքեր, աջ դաստակի սալջարդ» վնասվածքով, 26-ամյա Էդուարդ Ոփյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք աջից» վնասվածքով և Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողցի բնակիչ,

24-ամյա Սպարտակ Դերձյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «գլխի, կրծքավանդակի, որովայնի, ստորին վերջույթների հրազենային բազմաթիվ թափանցող վնասվածքներ» ախտորոշմամբ:

 

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղու 12/1 հասցեի մոտից: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Լոռու մարզային քննչական վարչության քննիչ Վահե Գրիգորյանը:

շարունակությունը այստեղ