ArmLur.am-ը երեկ բացառիկ մանրամասներ էր հայտնել Արարատի մարզում, ըստ նախնական վարկածի, հարսի կողմից սկեսուրին խեղդամահ անելու դեպքից:

Մասնավորապես, տեղեկացրել էինք, որ Հովտաշատ գյուղում տարածված լուրերի համաձայն՝ ընտանիքում առանձնատունը կտակելու հարցի շուրջ տևական ժամանակ կռիվ է եղել:

Բանն այն է, որ առանձնատան սեփականատեր 75-ամյա Սոնա. Ս-ն ունի մեկ որդի, և նա որդուն, հարսին ասել է՝ տունը կտակելու է քրոջ երեխաներին, ինչի շուրջ էլ տան անդամները երկար ժամանակ տարաձայնություններ են ունեցել:

Ըստ գյուղում տարածված լուրերի՝ չի բացառվում, որ հարսը հենց տունը կտակելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ էլ խեղդամահ է արել սկեսուրին:

շարունակությունը այստեղ