ArmDaily.am-ը քաղաքացուց ահազանգ էր ստացել, որ Վանաձորի Զաքյան փողոցից կորնավիրուսի կասկածանքով շտապօգնության աշխատակիցները քաղաքացու են մեկուսացրել, ապա ախտահանել են տարածքը։

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշել է, որ դա սովորական տնային հսկողություն է, որը  վաղուց են իրականացնում։

«Հնարավոր է, այդ անձը եղել է ինքնաթիռում և սովորական տնային հսկողություն է իրականացվում, մի քանի օր է, այդ հսկողությունը իրականացնում ենք»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանում նոր կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքն է գրանցվել՝ փետրվարի 28-ին Իրանից ժամանած քաղաքացու մոտ։