Այսօր՝ մարտի 4-ին, դաժան սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 216 շենքի 13-րդ բնակարանում կնոջ դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ոստիկաններն ու քննիչները նշված տան հյուրասենյակում հայտնաբերել են տանտիրուհու՝ 81-ամյա Ազգանուշ Ս-ի դին։ Ահազանգով դեպքի վայր ժամանած դատական բժիշկը, զննելով դին, հայտնել է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ սպանվածի մարմնի տարբեր մասերին կա դանակի 10 հարվածի հետք։

ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։