Մոսկվայի հարավ-արեւմուտքում երկուշաբթի օրը իր բնակարանում սպանվել է բժիշկ-սրտաբան Լալա Հովհաննիսյանը: Կասկածյալն ամուսինն է, ով սպանությունից հետո փորձել է ինքնասպան լինել:

Ինչպես հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը,  ոստիկանությանը տեղի ունեցածի մասին հայտնել է նրանց որդին՝ բժիշկ ուսանողը: Նա տեղեկացրել է, որ հայրը ծեծում էր մորը: Ժամանելով դեպքի վայր՝ ԱԻՆ աշխատակիցները ստիպված են եղել կոտրել դուռը, քանի որ տղամարդն այն ներսից փակել էր: Բնակարանում հայտնաբերվել է 47-ամյա տանտիրուհու դին՝ դանակով հասցված վերքերով, ինչպես նաեւ նրա 60-ամյա ամուսինը, որին ինքնասպանության փորձից հետո հոսպիտալացրել են:

Լալա Հովհաննիսյանը 20 տարվա աշխատանքային փորձով սրտաբան էր, ավարտել էր Երեւանի պետական բժշկական համալսարանը: Նրա ամուսինը շտապօգնության մեքենայի վարորդ էր: Ենթադրաբար կոնֆլիկտի պատճառը խանդն էր: