Ամերիկացի դերասան Դևիդ Փոլը մահացել է 62 տարեկան հասակում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին:

Դերասանը կյանքից հեռացել է նախօրեին՝ իր ծննդյան տարեդարձից երկու օր առաջ: Նրա մահվան լուրը հաստատել է երկվորյակ եղբայր Փիթերը:

Մահվան պատճառի մասին դեռևս տեղեկություն չկա: Աղբյուրի տվյալներով՝ դերասանը մահացել է քնած ժամանակ:

Դևիդ և Փիթեր Փոլերը մեծ հայտնիություն էին ձեռք բերել 80-ականներին՝ նկարահանվելով «Բարբարոսները», «Դայակները», «Կրկնակի տհաճություններ» և այլ ֆիլմերում: