«Տեղեկացա, որ հավաքվել է փոքրիկ Անգելինայի սրտի վիրահատության գումարի 70%-ը»․ Արսեն Թորոսյանը ուրախալի լուր է հայտնել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տեղեկացա, որ հավաքվել է փոքրիկ Անգելինայի սրտի վիրահատության գումարի 70%-ը։

Մնացած 30.000$-ը իմ հրամանով կտրվի պետական բյուջեից։

Վիրահատությունը կարվի Նորք-Մարաշ ԲԿ-ում մոտակա 1-2 օրվա ընթացքում։ Նման վիրահատություն Հայաստանում կատարվելու է առաջին անգամ։

Առողջություն եմ ցանկանում հրաշք փոքրիկին»:

Հիշեցնենք, որ փոքրիկ Անգելինան ունի սրտային հիվանդություն` կարդիոմիոպաթիա, և վերջերս առողջությունը կտրուկ վատթարացել էր։