«168 ժամ» թերթը գրում է. ««Նիկոլ Փաշինյանը պետք է րոպե առաջ հրաժարական տա։ Ն. Փաշինյանի կառավարությունը րոպե առաջ պետք է հրաժարական տա։ ԱԺ-ն տուն պետք է գնա։ Կգա ժամանակը, եւ կտեսնեք՝ այս իշխանություններն ինչ վիճակի մեջ են դրել ժողովրդին։ Նրանք չեն հեռանալու, պետք է հեռացնել։ Պետք է ժողովուրդը սթափվի, պետք է պարտադրի, պահանջի, որ բոլոր պատգամավորներն իրենց մանդատները, առանց բացառության, լինի «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստանը» թե «Բարգավաճ Հայաստանը», վայր դնեն, այլապես վտանգված է համայն հայության գոյության հարցը»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում հայտարարել է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Վիտալի Բալասանյանը՝ անդրադառնալով ստեղծված իրավիճակի լուծման վերաբերյալ հարցին:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի ու «Սասնա ծռերի» հանդիպման մասին, մասնավորապես, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք հակադրության մեջ չեն մտնում վարչապետի երկու հայտարարությունները, երբ մի առիթով խոսում է «սպայի պատվից», իսկ մյուս կողմից՝ Կառավարությունում ընդունում է երեք սպաների սպանության մեղավոր զինված խմբի առաջնորդներին, Վ. Բալասանյանն ասել է. «Նիկոլ Փաշինյանը մեծ հակահայ պրոյեկտ է։

Նրանք, ովքեր չեն հասկացել, թող հասկանան։ Ես միշտ տողատակերով եմ ասել, չակերտներում, հիմա բաց եմ ասում։ Դեռեւս 2016 թ. հուլիսի 23-ին լրատվամիջոցներին ասել եմ, որ ՊՊԾ գնդի գրավումը «Սասնա ծռերի» կողմից ահաբեկչություն է։ Բոլոր ձայնագրությունները կան։ Երբ ինձ հարցրել են՝ եթե զենքերը վայր դնեն, ազա՞տ են արձակվելու, ես ասել եմ՝ ոչ, այդ 31 հոգին զենքերը վայր են դնելու, եւ բոլորը ձերբակալվելու են։ Բայց ես խոստացել եմ չթողնել, որ որեւէ մեկը կտտանքների ենթարկվի, կամ նրանց հանդեպ բռնություն կիրառվի, ինչը եւ արել եմ։

Մինչեւ վերջ տեր եմ կանգնել իմ խոսքին։ Եվ կառավարության ղեկավարը հանդիպի ահաբեկչական խմբավորման պարագլուխների հե՞տ…»:

Հարցին, թե ի՞նչ-որ պայմանավորվածությունների մասին եք ակնարկում, նա պատասխանել է. «Նիկոլ Փաշինյանը, երբ իր իսկ ասած հեղափոխական քայլերթի ժամանակ գրավել է Ռադիոտունը, որակավորումը հետեւյալն է՝ ահաբեկչություն։ Պետական պահպանման հատուկ տարածք  է ներխուժել. գործողությունները նույնն են, ինչ ՊՊԾ գնդում։ Կիրառվել է զենք, եղել են պատանդներ, ահաբեկվել է տարածքում ապրող բնակչությունը, Ռադիոտան դեպքում՝ աշխատակիցները, գույքի փչացում է եղել, նույնը եւ՝ Ռադիոտանը, զենք է կիրառվել, բայց առանց կրակոցների ու մահվան ելքի։

Հոդվածը նույնն է։ Բարձրաձայն ասում եմ, որ «Սասնա ծռերի» պարագլուխ կոչեցյալ Գարեգին Չուգասզյանը, երբ հացադուլ էր հայտարարել, եւ վարչապետը հանդիպեց նրա հետ՝  իբր թե հացադուլից հանելու համար, վստահաբար այդ ժամանակ պայման է դրել Փաշինյանի առջեւ, որ «Սասնա ծռերը» րոպե առաջ պետք է ազատ արձակվեն։ Եվ այսօր քննարկվում է նույնիսկ երկու մարդասպաններին ազատելու հարցը»:

Նաեւ հավելել է. «Ավելին ասեմ, թող չարախոսները բամբասեն. մենք տեսանք, որ ՀՀ-ում այն ահաբեկչական  խմբավորումը՝ «Սասնա ծռերը», վայելում է վարչապետի հովանավորությունը։ Ժամանակին մեր մեջ կային այդ կասկածները, հիմա արդեն պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը, երբ 2016թ. հայտնվեց ՊՊԾ գնդում, հետո մասնակցում էր այդ միտինգներին՝ ի պաշտպանություն այդ զինված ապստամբների խմբի, նա համագործակցել է այդ զինված խմբի հետ։ Եվ վերջերս ահաբեկչական խմբի պարագլուխների հետ Փաշինյանի հանդիպումը վերջնականապես հաստատեց ու փարատեց այդ կասկածները։ Մենք տեսանք, որ «Սասնա ծռերը» ժամանակ առ ժամանակ հայտարարություններ էին անում, որ Արցախը մարզ է, նույնն անում էին տարբեր խմբեր»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

168 Zham writes: “Nikol Pashinyan should resign minutes ago. N. Pashinyan’s government must resign minutes ago. The National Assembly must go home. The time will come and you will see how these authorities have put the people in the situation. They will not leave, they must be removed. The people must wake up, must force, demand that all deputies, without exception, be «My step», «Enlightened Armenia» or «Prosperous Armenia», otherwise the issue of existence of all Armenians is at stake, «- this Former Secretary of the Artsakh Security Council, Hero of Artsakh, Lieutenant General Vitaly Balasanyan stated this in an interview with «168 Zham», referring to the issue of resolving the situation.

Speaking about the meeting between Nikol Pashinyan and Sasna Tsrer, in particular, answering the question whether the two statements of the Prime Minister contradict when he speaks of «officer’s honor» on one occasion and on the other hand, the Government admits guilty of the murder of three officers. to the leaders of the group; Balasanyan said: “Nikol Pashinyan is a great anti-Armenian project.

Let those who do not understand understand. I have always said it in quotation marks, in quotation marks, now I say it openly. Still in 2016 I told the media on July 23 that the seizure of the PPP regiment by terrorists was a terrorist act. All recordings are available. When I was asked if the weapons would be dropped, would they be released, I said no, those 31 would lay down their arms and everyone would be arrested. But I promised not to let anyone be tortured or abused, which I did.

I have kept my word to the end. And the head of government will meet with the leaders of the terrorist group …? »

Asked about any arrangements, he said: “Nikol Pashinyan, when he took over the radio during his revolutionary march, said the qualification was terrorism. Special State Conservation Area Invaded the actions are the same as in the EFF. Weapons were used, there were hostages, the population living in the area was intimidated, in the case of Radiota employees, property was destroyed, the same as Radiotana, weapons were used, but without shots and deaths.

The article is the same. I say out loud that Garegin Chugaszyan, the leader of Sasna Tsrer, when he went on a hunger strike, and the Prime Minister met with him as if to put him on hunger strike, probably set Pashinyan at that time that Sasna Tsrer should be released minutes ago. to be released. And even today the issue of releasing two murderers is being discussed. »

Also added. “To say more, let the evil-doers gossip. We have seen that the terrorist group in Armenia, the Sasna Tsrer, enjoys the patronage of the Prime Minister. We used to have these doubts, now it has become clear that Nikol Pashinyan, when the He later joined the rally in support of the armed rebel group. And Pashinyan’s recent meeting with the leaders of the terrorist group has finally confirmed and dispelled those doubts. We saw the Sasna Tsrer from time to time announcing that Artsakh was a province, and different groups were doing the same thing. ”

More in today’s issue of the newspaper: