Շատ ջերմ և արդյունավետ հանդիպում եմ ունեցել Արգենտինայի առաջին տիկին Ֆաբիոլա Յանյեզի հետ։

Խոսել ենք պետությունների ղեկավարների տիկինների դերի և առաքելության մասին, կարևորել համատեղ ծրագրերի իրականացումը՝ շեշտելով, որ չպետք է վատնել ղեկավարի տիկնոջ կարգավիճակը և պետք է այն ծառայեցնել ի բարօրություն ինչպես սեփական երկրի, այնպես էլ ամբողջ աշխարհի։

Հանդիպման ավարտին Ֆաբիոլա Յանյեզին հրավիրել եմ Հայաստան։ Վերջինս ընդունել է հրավերը․ նախնական պայմանավորվածությամբ այցը կկայանա աշնանը։

Արգենտինայի առաջին տիկնոջից էլ հրավեր եմ ստացել մասնակցելու Լատինական Ամերիկայի առաջին տիկինների ալյանսի առաջիկա հանդիպմանը։

Սիրով ընդունել եմ հրավերը։