Սրտային վիրաբույժներ Հրայր Հովակիմյանի և Գագիկ Հեբոյանի շնորհիվ Անգելինան կապրի․ բացառիկ վիրահատության մանրամասները

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է, որ փոքրիկ Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող ավարտվել է՝ շնորհիվ Նորք-Մարաշ ԲԿ սրտային վիրաբույժներ Հրայր Հովակիմյանի և Գագիկ Հեբոյանի և ամբողջ բժշկական անձնակազմի։

«Սա մի մեծ քայլ էր հայկական սրտային վիրաբուժության համար և կյանքը փրկելու անփոխարինելի հույս Անգելինայի համար։ Բժիշկները շարունակում են ամեն ինչ անել, որ երեխան հաղթահարի բոլոր առողջական խնդիրները։

Շնորհակալություն բոլորին, ով իր լուման ներդրեց այս վեհ գործում»,- գրել է նախարարը։