ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի հայրենակիցներ, այսօր այցելելու եմ Կուրթան գյուղի սոցիալապես անապահով ընտանիքին, լավ լուր ունեմ հայտնելու, մանրամասների մասին կտեղեկացնեմ ավելի ուշ»:


Հիշեցնենք, Կուրթան գյուղում բնակվող 34-ամյա Մեխակ Առաքելյանը շաբաթ օրը Ստեփանավան այցի ժամանակ դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով լուծել իր ընտանիքի տան խնդիրը, ինչին Նիկոլ Փաշինյանը շատ կոշտ ու վիրավորական պատասխան էր տվել:

Փաշինյանը հանդիմանել էր տղամարդուն՝ ասելով, թե նա լինելով «առողջ տղամարդ», աշխատելու և տուն ստեղծելու փոխարեն իրեն է դիմում՝ առանց տեղեկանալու, թե իրականում այդ երիտասարդ տղամարդն ինչ առողջական խնդիրներ ունի և ինչպես է իրականում հայթայթում օրվա հացը:

Արդեն քանի օր է՝ համացանցում դատապարտում են Նիկոլ Փաշինյանի պահվածքը, նույնիսկ խմբեր են ձևավորվել, երիտասարդ Մեխակ Առաքելյանին օգնություն տրամադրելու համար հաշվեհամարներ են բացվել: