Պարզվել է մարտի 2-ին Արմավիրի մարզում Երևան Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նյութերի նախապատրասման ընթացքույմ պարզվել է՝ Mitsubishi Pajero-ն վարել է Երևանի բնակիչ՝ 69-ամյա Գևորգ Երեմյանը, Mercedes-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 27-ամյա Գևորգ Խաչատրյանը, իսկ «Գազել»-ը վարել է Նալբանդյան գյուղի բնակիչ՝ 38-ամյա Արա Գրիգորյանը։

Վթարի հետևանքով «Գազել»-ի ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 59-ամյա Սիրանուշ Քոչարյանը, Բամբակաշատ գյուղի բնակիչ՝ 44-ամյա Աստղիկ Կոշկարյանը, Նալբանդյան գյուղի բնակիչ՝ 29-ամյա Արևիկ Մինասյանը, Սարդարապատ գյուղի բնակիչ՝ 45-ամյա Արտակ Խաչատրյանը, Բամբակաշատ գյուղի բնաիչ՝ 26-ամյա Արմեն Կոստանյանը, Mercedes-ի վարորդ Գ. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ «Գազել»-ի մյուս ուղևորներ՝ Նալբանդյան գյուղի բնակիչներ, 14-ամյա Լիլիթ Պետրոսյանը, 37-ամյա Անահիտ Խաչատրյանը, Նոր Արմավիրի գյուղի բնակիչ, 35-ամյա Ֆարֆուր Կալտակյանը, Արմավիր քաղաքի բնակիչ՝ 58-ամյա Նորայր Մարտիրոսյանը և Երևանի բնակիչ՝ 9-ամյա Գոռ Գաբուզյանը տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, իսկ «Գազել»-ի մեկ այլ ուղևոր՝ Նալբանդյան գյուղի բնակիչ, 45-ամյա Արթուր Ստեփանյանը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Կան տեղեկություններ, որ Mercedes-ի վարորդի համար մեկ այլ ավտոմեքենա ստեղծել է վթարային իրավիճակ, որից հետո, տեսնելով, որ տեղի է ունեցել ավտոմեքենաների բախում, դեպքի վայրից հեռացել է։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

© factor.am