Մոգո ՈՒՎԿ»-ն, կարևորելով սոցիալական պատասխանատվությունը, ավտովարկ վերցրած քաղաքացիներին առաջարկում է անհրաժեշտության դեպքում վերանայել վարկերի գրաֆիկները՝ մարտ ամսվա մարումները տեղափոխելով ապրիլ ամիս՝ առանց լրացուցիչ վճարների: Այս մասին տեղեկացնում է «Մոգո» կազմակերպության ֆեյբուքյան էջը:

«Ընդ որում, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումները՝ վերակառուցումը հնարավոր է իրականացնել հեռախոսազանգի միջոցով»,- նշված է գրառման մեջ: