Էջմիածնի կնոջ հետ շփվածների խմբում՝ ևս 2 դեպք։
Կներեք էլի, որ ասեմ, որ այդ կինն անպատասխանատու, խոզ տականք ա, շատ կոպիտ կհնչի՞։ Ինձ թվում ա՝ ոչ այնքան։ Տեսնես՝ ոնց ա իրեն զգում։ Ես, օրինակ, ամոթից ու նեղվածությունից գետինը կմտնեի։ Ասենք կաղերսեի գետնին բացվել ու կուլ տալ ինձ։

Էսպիսի եսակենտրոն տականքները պետք ա դաս ու խրատ լինեն օրինակ ինձ պես արտասահմանից եկողներին։ Այսքան խոսելու ու էդ կնկան դատափետելու իմաստը դա ա։

ԱՄՆ-ից գալու եմ 2 օրից՝ բացառիկ ու զիլ ծրագիրս ընդհատած, սիրած մարդկանց էդ կնկա տածած կարոտից ոչ պակաս կարոտած։
ԱՄՆ-ի դեպքում Իտալիայի պես խիստ ցուցում չկա, բայց մեկա, 14 օր ինքնամեկուսանալու եմ առանձին տանը մեն-մենակ՝ ահռելի ծախսով։ Չեմ գնալու եթերների ու չեմ վճարվելու, քանզի էդ տիպի երկրում չենք ապրում, որ վճարվեմ։ Ամեն ինչ ինքներս մեզ վրա ա՝ կանխարգելիչ քայլերից, դեպրեսիվ վիճակից մինչև ֆինանսական ծախսեր։

Էս ամենը սոսկալի ա իմ պես 101% էքստրովերտ մարդու համար։ Բայց Էջմիածնի անամոթ կինն ու նրա պես վարվելն ավելի սոսկալի են։ Մի արեք տենց։

Diana Naghdalyan , քեզնից պաշտոնապես ներողություն եմ խնդրում մեկուսանալու վերաբերյալ վիճելու համար։ Ճիշտ ա, բարդ ա մնում դա անելը, բայց դե պետք ա։