ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բա պինցետով հանի ու օղիով ախտահանի, դա էլ հո օտարերկրյա գործակալ չէ….

Ազգային ժողովի նախագահն, ի տարբերություն վարչապետի, ադեկվատ է գնահատում իրավիճակը։

Մարդը հայտարարել է, թե կորոնավիրուսը կատակ չէ և դադարեցրեք հավաքներն ու հանրային միջոցառումները։

Բայց հարգելի պարոն Միրզոյան ջան, ախր դա ժողովրդին ասելու փոխարեն՝ զանգեիր ուղիղ կապով ասեիր քո վարչապետին, ով վերջին շաբաթվա ընթացքում բացեց դպրոցներն ու բուհերը, և ինքն անձամբ կազմակերպում էր հանրային միջոցառումներ ու հավաքներ։

Այս ուղերձի հասցեատերը նախ և առաջ Փաշինյանն է, ով ասում է, թե պինցետով հատ-հատ կհանի կորոնավիրուսն ու տնական օղիով կախտահանի։
Բա թող հայտնաբերի ու ախտահանի, դա էլ հո օտարերկրյա գործակալ չէ»։