ՀՀ կառավարությունը արտակարգ դրություն հայտարարելու որոշման նախագծով սահմանեց արտակարգ դրության ընթացքում հարսանիքներ, հուղարկավորություն և այլ միջոցառումներ իրականացնելու կարգը: Այս մասին գործադիրի մարտի 16-ի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պարետի որոշմամբ՝ սահմանված տարածքներում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը: Այսինքն՝ հավաքներն ամբողջ հանրապետությունում արգելեցինք, իսկ թաղումներ, հարսանիքներ, 20 հոգուց ավելի մարդ ներառող միջոցառումներն արգելվում են միայն այն վայրերում, որոնք սահմանվում են պարետի կողմից: Այսինքն՝ պարետն առողջապահության նախարարության եզրակացության հիման, վրա որոշում է, որ պետք է մեր քաղաքացիներին խնդրենք, որ այդ տարածքներում նման միջոցառումները սահմանափակեն»,- ասաց Փաշինյանը: