Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առաջիկա մեկ ամսվա ընթացքում, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ մեր հանրապետությունն անցնում է արտակարգ դրության։

Այս պայմաններում անհրաժեշտ է,որ բոլորս խստորեն պահպանենք համազգային հսմերաշխություն ու կարգապահություն՝ չմատնվելով խուճապի։

Սա հերթական փորձությունն է մեր հասարակության համար,որը համոզված եմ,մենք հաղթահարելու ենք։


Վերջին օրերի ընթացքում նաև մեր կողմնակիցների կողմից հնչել է օբյեկտիվ քննադատություն կառավարության բացթողումների կամ դանդաղկոտության վերաբերյալ։
Բայց այսօր մենք պետք է զերծ մնանք նման գնահատականներից։

Շատ ավելի կարևոր է միասնություն պահպանելն ու բոլոր կարող ու արհեստավարժ մասնագետների համախմբումն այս համաճարակը հաղթահարելու ուղղությամբ։

Վտանգի ժամանակ չկա իշխանություն և ընդդիմություն։
Հայաստանը բոլորիս տունն է ու սրբությունը,իսկ հայրենիքի քաղաքացիները՝ Հայկի զավակները։

«Սա էլ կանցնի»
Սողոմոն Իմաստուն»