Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևանի վարչական շրջանում գտնվող «Աստղիկ» լողափում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խմբերը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի խումբը։

Ոստիկաններն ու քննիչները նշված լողափում հայտնաբերել են Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի բնակիչ՝ 73-ամյա Սահակ Սահակյանի դին, ում մարմինը ջրից դուրս հանելով՝ պարզել են, որ բերանը և թևերի որոշ հատված կպչուն ժապավենով կապած է։ Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ առեղծվածային այս դեպքն ամբողջությամբ բացահայտելու ուղղությամբ։

Մանրամասները՝ այստեղ։

Today, October 2, a mysterious incident took place in Gegharkunik region. At about 13:40 pm the Sevan police department received a call that there was a dead body on Astghik beach in Sevan administrative district. According to photojournalist Gagik Shamshyan, operative groups of Gegharkunik regional police department and Sevan police department left for the scene. The group of Sevan Investigation Division of Gegharkunik Regional Investigation Department of Armenian Investigation Committee has also arrived.

Police and investigators found the body of 73-year-old Sahak Sahakyan, a resident of the downtown Hrazdan city, on the beach, whose body was pulled out of the water and found that his mouth and some parts of his wings were tied with adhesive tape. Edik Petrosyan, the head of the Sevan Investigation Department, has set up an investigative group, which is preparing materials. The police and the investigative department are taking the necessary joint investigative and investigative actions to fully uncover this mysterious case.