Արթուր Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Փորձեմ տալ այս ամենի շուրջ ստեղծված իմ գնահատականը,ենթադրությունը և հետևանքները:

ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ. Նորից ասեմ,որ կարծում եմ այս ամենը ունի մարդկային գործոն: Տարբերակները կարող են լինել շատ-շատ,սակայն ավելի շատ հակված եմ ենթադրել,որ Չինաստանում ծնված թագավիրուսը պատահականություն չէ

Կոնկրետ Չինաստանում այն արդեն հաղթահարված է ու նահանջի պրոցեսում է,ինչից ու ենթադրում եմ,որ Չինաստանն արդեն գործի է դրել իր իսկ ստեղծած վիրուսի վակցինան:

Այն ինչ տեղի է ունենում այժմ ամբողջ աշխարհում, վիրուսը հաղթահարած Չինաստանը արդեն քաղում է իր բարիքները իմպորտով,որը մի քանի անգամ ավելացել է աշխարհում տիրող խուճապի շնորհիվ:Կարծում եմ հետագայում կսկսի եկամուտներ քաղել իբրև նոր հայտնաբերած վակցինայի ֆորմուլայի վաճառքի շնորհիվ:

ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ: կա այսպիսի մի ասացվածք,որ մարդու իրական դեմքը երևում է նեղության պահին: Ողջ աշխարհն այսօր սևեռված է այս խնդրի շուրջ,ցավոք մենք բացառություն չենք:Տեսանք ինչպես են որոշ երկրներում վարակվածներին վերաբերվում ինչպես ահաբեկիչի՝ շատ կոպիտ:

Տեսանք ինչպես որոշ երկրներ հրաժարվեցին իրենց արտերկրում գտնվող քաղաքացիներին ընդունել հայրենիք: Տեսնում ենք ինչպես են ԱՄՆ-ի խանութներում մարդիկ իրար ծեծում զուգարանի թղթի համար, ամաչում եմ,որ այդպիսի տեսանյութեր կան նույնպես ԱՄՆ-ում ապրող հայերի մասնակցությամբ: Իտալիայում մարդիկ համախմբված երգում էին պատշգամբում քաջալերելով միմյանց:Հայաստանում կորոնավիրուսը նույնպես ցույց տվեց մեր դրական և բացասական կողմերը:

Ն.Փաշինյանը ու իր իշխանությունը սկզբում քծնանքով և անլուջ մոտեցում ցուցաբերեց սպառնող վտանգի վերաբերյալ,ինչը սխալ էր,սակայն արագ կողմնորոշվեց ու իր վարակված հայրենակիցներին նախ արտերկրից ընդունեց մարդկային ձևով,ապա նույն ձևով էլ կազմակերպեց նրանց մեկուսացման և բուժման պրոցեսները:

Չեմ կարող չնշել,որ ինձ դուր չեկավ ՙՙէջմիածինցի ծյոծի՚՚ հասցեին արված քննադատությունների տեղատարափը: համաձայն եմ,որ սխալ է արել,բայց ամենօրյա սուր քննադատություններով ժամանակը հնարավոր չէ հետ տալ: Նա հաստատ այդքանին վարակելով դասեր քաղեց իր սխալից: Իսկ նրանք,ովքեր նույնիսկ նրա նկարն են հրապարակել,դա արդեն ստորություն է:

Տիկնոջ սխալի հետևանքով պետությունն է բյուջեից ծախսեր անում վարակված մարդկանց պահելու ու բուժման համար ,բայց նույնիսկ տիկնոջ անունը չի հրապարակում,իսկ ոմանք նույնիսկ նկարն են հրապարակում և քարկոծում:

ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ: ՄԻ գեղեցիկ օր,ինչպես Չինաստանում, այնպես էլ աշխարի մնացած բոլոր երկրներում հաղթահարվելու է այս չարիքը ու մարդիկ հետադարձ հայացք են գցելու: Նախ մարդիկ հիշելու են իրենց իշխանության գործողությունները , արածները,ասածները:Մեր իշխանությունը պատվով է դուրս գալու ժողովրդի դատից , ու ոչ միայն,ողջ աշխարհն է հիշելու,պատմելու թե ինչպես էր ՀՀ իշխանությունը վերաբերվում իր հիվանդներին:

Հետո հիշելու ենք ընդդիմադիր ՙՙոչիստների՚՚ ցնծությունը :Ինչպես էին ուրախանում ամեն մի կորոնավիրուսի թեստի դրական պատասխանով, հանրաքվեի հետաձգվելով և արտակարգ դրության հայտարարությունով ու ի տխրություն իրենց ավելանալու է ԱՅՈ-ի կողմնակիցների թիվը:
#Կորոնավիրուս