Իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնել Երևան քաղաքի «Զվարթնոց» և Գյումրի քաղաքի «Շիրակ» միջազգային օդանավակայանների մեր բոլոր ծառայությունների աշխատակիցներին, ովքեր առանց գեթ մեկ վայրկյան տրտնջալու, որևէ բողոք ներկայացնելու, բարձր պատասխանատվության գիտակցությամբ «առաջին գծից» ամենօրյա հստակ գրաֆիկով և անխափան կերպով իրականացրել և շարունակում են իրականացնել իրենց աշխատանքները։ #ԱվիացիոնԱնվտանգության#Շահագործման#ՕդանավերիՓրկարարականևՀակահրդեհային#ՎերգետնյաՍպասարկման#ՀաճախորդներիՍպասարկման#ԿորածևԳտնվածԻրերի#Հաշվառման#ՏեխնիկականՍպասարկման#Ենթակառուցվածքների#ՏեղեկատվականՏեխնոլոգիների ծառայությունների, #Կայանատեղիի#ԲեռնայինՀամալիրի#Վառելիքալցավորման, Բարձրակարգ սպասարկման #VIP սրահի և իհարկե #ադմինիստրատիվ աշխատակիցներ ջան, շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ և անչափ հպարտ Ձեզ պես մարդկանց հետ աշխատելու և Ձեր շնորհիվ երկրի պատիվը բարձր պահելու համար։
Առողջ եղե՛ք, զգույշ եղե՛ք, միասին կհաղթահարենք մեր առջև ծառացած խնդիրները։