Կորոնավիրուսի դեմ պայքարի համար ամերիկացի Բիլ Գեյթսը նվիրաբերել է 20 մլն դոլար:

Եգիպտացի ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահը՝ 1,2 մլն եվրո:

Իտալացի ոճային դիզայներ Ջորջիո Արմանին՝ 1,4 մլն դոլար:

Հոնկոնգյան CK Hutchison Holdings-ի ղեկավար Լի Կաշինը՝ 13 մլն դոլար:

Xiaomi ընկերության տնօրեն Լեյ Ցզյունը՝ 1,8 մլն դոլար:

«Ռոմայի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտտին հիվանդանոցների համար գնել է թոքերի արհեստական շնչառության 15 ապարատ:

Չինական Tencent տեխնոլոգիական կենտրոնի հիմնադիր Մա Հուատենը՝ 42 մլն դոլար:

Fiat ավտոկոնցերնի հիմնական բաժնետեր Անյելիի ընտանիքը՝ 10 մլն եվրո:

Հայաստանում

Կորոնավիրուսի դեմ պայքարի օրերին խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանը դեղատների իր ցանցում կտրուկ թանկացրել է մաքուր սպիրտի գինը:

Խոշոր գործարար Միքայել Մինասյանը՝ ստատուս է գրել, որտեղ կոչ է արել պայքարել իշխանությունների դեմ:

Խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանը 0,5 լիտր կաթ է նվիրաբերել իր առյուծի ձագին:

Հայաստանի ամենահարուստ ընտանիքներից մեկը՝ Քոչարյանները, մի քանի միլիոն դոլար են հատկացրել վարձու լրատվամիջոցների, վարձու փաստաբանների, վարձու բլոգերների, վարձու վերլուծաբանների, վարձու ֆեյքերի վճարումների համար:

Նաև հավելենք, որ այս գործարար-օլիգարխներն իրենց տրամադրության տակ հանգստյան տներ, հյուրանոցներ, բժշկական կենտրոններ, ու նմանատիպ այլ բազմաթիվ օբյեկտներ ունեն, բայց ոչ ոք դրանցից գեթ մեկը չի տրամադրել իշխանություններին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում օգտագործելու համար:

Հ.գ Եթե չեք օգնում մեր երկրի ղեկավարությանը ուրեմն մի էլ խանգարեք, կեցցեն այն բարի մարդիկ, կազմակերպությունները, պատգամավորներին, պրոֆեսիոնալ սրտացավ բուժաշխատողներին, երկրի իշխանությանը՝ ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում այս իրավիճակից հաղթող դուրս գալու համար …