Հայ-ադրբեջանական սահմանին այսօր՝ հոկտեմբերի 3-ի երեկոյան, 28-ամյա պայմանագրային զինծառայող է զոհվել՝ Մ.Ա.-ն։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

NEWS.am-ի հետ զրույցում Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանն ասաց, որ զոհված զինծառայողն իրենց գյուղից է եղել, նա մահացել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից։