Հայաստանը հնարավորինս պետք է անվնաս դուրս գա համաշխարհային համաճարակից։ Նա չպետք է համեմատվի կամ միայն հենվի որևէ երկրի փորձի ,խորհրդի վրա , իհարկե ամեն ինչն էլ նկատի ունենալ պետք է։ Նրանք իրենց շահերն ունեն , չարաճճի , քմահաճ խաղերը ,որտեղից կարող են անմեղ և շահած դուրս գալ , չէ որ նրանք » հզոր են», պատմությունը մեզ ապացույց։ Մենք պետք է գիտակցենք, որ ունենք մեր մեծ պոտեցիալ ռեսուրսները , սկսած Հայ մարդու տեսակից _ խելք’ ստեղծելու համար, ազգային արժեքներ և մտածողություն’ տարբերվելու, ինքնակառավարվելու, պաշտպանվելու, բնակլիմայական պայմաններ, կրոն , մշակույթ ,հանքեր , ջուր ,Սփյուռք վերջապես և այլն։ Տարակուսել, կասկածել պետք չէ։ Ինչու համար եմ ասում այս ամենը. Դեռ պարզ կլինի, թե ինչու այս օրն ընկավ մոլորակը , չնայած կարող ենք յուրաքանչյուրս կռահել։

Բայց, որ կշահեն այս ամենից դեռ անհայտ ուժեր, գերտերություններ, ես գնալով համոզվում եմ ։Իսկ Հայաստանի նման փոքր երկիրը պետք է և կարող է մաքուր դուրս գա այս անհայտ «խաղից», եթե սեփական խելքով և սկզբունքներով շարժվի։ Հասարակությունը չպետք է թերագնահատի իր ուժերը, դերն ու կարևորությունը երկրում կատարվող յուրաքանչյուր իրադարձություններում։Յուրաքանչյուրը պետք է կրի պատասխանատվություն։ իսկ կառավարությունը միայն ու միայն ծառայի իր ժողովրդին, պաշտպանելով նրա շահերը ։

Եվ վերջում ամենակարևորը. ՄԱՐԴԸ պետք է կրթվի ,զարգանա ամեն հնարավոր պայմաններում և պատկերացնի իրեն տերն ու պաշտպանը մոլորակի, ունենալով լայն մտահորիզոն , Սեր և հարգանք նրա հանդեպ։ Առողջ եղեք և հետևողական ,ուշադիր միմիանց հանդեպ։ ՄՆԱՑԵՔ ՏԱՆԸ