Այսօր զանգել եմ մարզպետարան, քաղաքապետարան, խնդրել եմ, որ չաշխատելու մասին պարետի որոշումը կնիքով, ստորագրությամբ ուղարկեն, որ դադարեցնեմ գործարանի գործունեությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրեն Բագրատ Դարբինյանը: Նա ասաց, որ գործարանն աշխատում է, բայց իրենց շխատակիցներին ստիպելով աշխատանքի չեն բերում, պատվերներ կան՝ նրանք գալիս և աշխատում են: Բագրատ Դարբինյանն ասաց, որ պարետի որոշման մասին տեղյակ չեն: «Ես պարետի որոշումից տեղյակ չեմ, նման որոշում չեմ ստացել: Սպասում ենք:

Զանգել եմ մարզպետարան, քաղաքապետարան, խնդրել եմ, որ այդ որոշումը կնիքով, ստորագրությամբ ուղարկեն, և ես կդադարեցնեմ գործունեությունը գործարանի: Էդ պարետի որոշման մեջ ի՞նչ է գրած: Չի՞ ասվել առավոտը 8-ին պետք է որոշում լինի, հրապարակվի, կամ էլ թող մարզպետարանի միջոցով գործարարներին տեղեկացնեն: Ինչո՞վ եմ ստիպում աշխատողներին, կարո՞ղ է ծեծելով բերում եմ գործի: Մեր գրաֆիկով առավոտյան գալիս են, երեկոյան գնում են, իսկ եթե պարետի որոշում կլինի, Կառավարության որոշում կլինի, իհարկե, մեծ ուրախությամբ աշխատողներին կուղարկեմ տուն, ես էլ կհանգստանամ»,- ասաց նա:

Ֆաբրիկայի տնօրենը նշեց, որ պետք է այդ որոշումը գոնե ուղարկեն իրենց էլփոստին, կամ մարզպետարանից բերեն: «Բա ի՞նչ անեմ, ասենք թե մի հատ մինիստր ինտերնետով ինչ-որ բան է ասել… վարչապետի հայտարարածը դա պաշտոնական չէր: Ինքն ասաց, որ պարետը հավանաբար առավոտը որոշում կկայացնի 8-ին, 9-ին և կդադարեցնենք: Ես չէի էլ տեսել, ծանոթներս ասացին, որ վարչապետը ենթադրել է, որ վաղը կփակվի: Դե կփակվի, կփակվի: Ես եկա աշխատանքի այստեղ իմացա լուրերից, խոսակցություններից, որ այդպիսի ցանություն ունեն, դե եթե ունենան ու մեզ էլ ուղարկեն էդ որոշումը, ես էլ կփակեմ, բա իհարկե»,- հայտարարեց գործարանի տնօրենը:

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։