Այսօր ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը, որի ժամանակ քննարկվել է որոշ տնտեսական գործունեության տեսակները սահմանափակելու հարցը։ Որոշվել է, որ 7 օրվա ընթացքում միայն առաջնային անհրաժեշտության տեսակի ծառայությունները, խանութները ու դեղատները պետք է աշխատեն: Առանձնացվել են այն բացառությունները, որոնց գործունեությունը թույլ է տրվելու առաջիկա 7 օրվա ընթացքում։

Այսպիսով այսօրվանից մինչեւ մարտի 31-ը՝ ժամը 23։59-ը ներառյալ, ՀՀ ողջ տարածքում թույլ է տրվելու հետեւյալ տնտեսական գործունեության տեսակները.

  • առեւտրի իրականացման վայրերում գործող պարենային ապրանքների վաճառքի իրականացման առեւտրի օբյեկտները, դեղատները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները
  • գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն եւ ձկնորսություն
  • հանքագործական արդյունաբերություն եւ բացահանքերի շահագործում
  • Սննդամթերքի արտադրություն
  • Խմիչքների արտադրություն
  • Սանիտարահիգիենիկ եւ կենցաղային նշանակության թղթե արտադրատեսակների
  • Հարստացած ուրանի արտադրություն
  • Օճառի եւ մաքրող, լվացող ու փայլեցնող միջոցների, օծանելիքի եւ կոսմետիկական միջոցների արտադրություն
  • Հիմնական դեղագործական արտադրանքի եւ պատրաստուկների արտադրություն
  • Հիմնական մետաղների արտադրություն
  • Զենքի եւ զինամթերքի արտադրություն
  • Ճառագայթահարող, էլեկտրաբժշկական եւ էլեկտրաբուժական սարքավորանքի արտադրություն
  • Հատուկ նշանակության այլ մեքենաների արտադրություն
  • Մարտական մեքենաների արտադրություն
  • Բժշկական եւ ատամնաբուժական գործիքների ու սարքերի արտադրություն
  • Ռենտգենյան, էլեկտրաբժշկական եւ էլեկտրաբուժական սարքավորանքի նորոգում եւ տեխնիկական սպասարկում
  • Էլեկտրականության, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարում
  • Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում եւ վերամշակում
  • Պայթեցման աշխատանքներ
  • Տարածքի նախապատրաստում հանքարդյունահանման աշխատանքների համար
  • Հետախուզական հորատում եւ գայլիկոնում
  • Էլեկտրական, ջրամատակարարման եւ այլ ճարտարագիտական համակարգերի հավաքակցման աշխատանքներ
  • Գյուղատնտեսական հումքի, կենդանի կենդանիների, մանածագործական հումքի եւ կիսապատրաստվածքների առեւտրով զբաղվող գործակալների գործունեություն
  • Վառելիքի, հանքաքարերի, մետաղների եւ արտադրական նշանակության քիմիական նյութերի առեւտրով զբաղվող գործակալների գործունեություն
  • Սննդամթերքի, խմիչքների եւ ծխախոտի առեւտրով զբաղվող գործակալների գործունեություն
  • Գյուղատնտեսական հումքի եւ կենդանի կենդանիների մեծածախ առեւտուր
  • Սննդամթերքի, խմիչքների եւ ծխախոտի մեծածախ առեւտուր
  • Օծանելիքի եւ կոսմետիկական միջոցների մեծածախ առեւտուր
  • Դեղագործական ապրանքների մեծածախ առեւտուր
  • Այլ մասնագիտացված մեծածախ առեւտուր
  • Մանրածախ առեւտուր ոչ մասնագիտացված խանութներում
  • Սննդամթերքի, խմիչքների եւ ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առեւտուր մասնագիտացված խանութներում
  • Շարժիչային վառելիքի մանրածախ առեւտուր մասնագիտացված խանութներում
  • Դեղերի մանրածախ առեւտուր դեղատներում
  • Բժշկական եւ օրթոպեդիկ արտադրատեսակների մանրածախ առեւտուր մասնագիտացված խանութներում
  • Կենցաղային հեղուկ վառելիքի, բալոններով գազի, ածխի եւ վառելափայտի մանրածախ առեւտուր մասնագիտացված խանութներում
  • Թաղման պարագաների մանրածախ առեւտուր մասնագիտացված խանութներում
  • Սննդամթերքի, խմիչքների եւ ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առեւտուր կրպակներում եւ շուկաներում
  • Ցամաքային տրանսպորտի գործունեություն եւ փոխադրում խողովակաշարերով
  • Օդային տրանսպորտի գործունեություն
  • Պահեստավորում եւ տրանսպորտային օժանդակ գործունեություն
  • Փոստային եւ սուրհանդակային գործունեություն
  • Հյուրանոցների եւ համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ
  • Հեռուստառադիոծրագրերի կազմում եւ հեռարձակում
  • Հեռահաղորդակցություն
  • Տեղեկատվական ծառայությունների մատուցում
  • ֆինանսական եւ ապահովագրական գործունեություն
  • Անասնաբուժական գործունեություն
  • Ավտոմեքենաների վարձույթ եւ լիզինգ
  • Անվտանգության ապահովում եւ հետաքննությունների կատարում
  • Սպասարկող օժանդակ ծառայությունների համալիր գործունեություն
  • Մաքրման աշխատանքներ
  • Պետական կառավարում եւ պաշտպանություն. պարտադիր սոցիալական ապահովություն
  • Առողջապահություն եւ բնակչության սոցիալական սպասարկում
  • Մանածագործական եւ մորթե արտադրատեսակների լվացում, մաքրում եւ չոր մաքրում
  • Թաղումների կազմակերպում եւ դրա հետ կապված ծառայություններ
  • օտարերկրյա կազմակերպությունների գործունեություն։

Արգելվում է սույն որոշմամբ չնախատեսված տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելը, բացառությամբ՝

Եթե դրանք իրականացվում են բացառապես հեռավար/առցանց եղանակով։

Եթե հանրային սննդի գործունեությունն իրականացվում է առաքման եղանակով։

Եթե պատրաստի սնունդ մատակարարող կազմակերպություն է

Եթե սույն որոշմամբ տնտեսական գործունեության տեսակներ իրականացնող սուբյեկտների տարածքներում գործող ճաշարան է (պահպանելով սանիտարական նորմերի պահպանման պարտադիր պահանջը)

Նշենք, որ, ըստ որոշման, պարետի պահանջով եւ ՀՀ առողջապահության նախարարության պատվերով կամ պահանջով ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման, դրա հետեւանքների վերացման կարիքներից ելնելով կամ այլ առանձնահատուկ նպատակներով՝ բացառություն կարող է լինել նաեւ սույն որոշմամբ արգելված տնտեսական գործունեության տեսակներով զբաղվող առանձին սուբյեկտների կողմից համապատասխան աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը։

Ինչպես նաեւ մետաղադրամի միջոցով գործարկվող լուսանկարչական ավտոմատների, կշեռքների, ճնշման չափման սարքվածքների, պահախցերի եւ այլ ինքնասպասարկման ավտոմատների ծառայությունների.

Այս որոշմամբ չարգելված որոշ տնտեսական գործունեությունների համար կգործեն հետեւյալ սահմանափակումները՝

Հեռահաղորդակցության խմբին դասվող տնտեսվարող սուբյեկտները քաղաքացիների սպասարկումն իրականացնում են առցանց կամ հեռավար եղանակով եւ միայն անհետաձգելի անհրաժեշտությունից ելնելով՝ սպասարկումը կարող է իրականացվել առաքման միջոցով

Էլեկտրականության, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում եւ վերամշակում հատվածներին դասվող տնտեսվարող սուբյեկտները գործունեությունն իրականացնում են անհրաժեշտ նվազագույն անձնակազմով՝ անհետաձգելի եւ վթարային աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Ֆիզիկական և իրավաբանական անձանցից հայտերն ընդունվում են բացառապես հեռախոսակապի միջոցով կամ առցանց:

Ֆինանսական եւ ապահովագրական գործունեության խմբին դասվող տնտեսվարող սուբյեկտների գործունեությունն իրականացվում է անհրաժեշտ նվազագույն ծավալով՝ կանխիկ դրամաշրջանառությունը ապահովելու եւ քաղաքացիների ու իրավաբանական անձանց անհետաձգելի կարիքները բավարարելու նպատակով։