Մահացել է ռուս և խորհրդային դերասանուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Մակարովան: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին տեղեկացրել է դերասանու դուստրը՝ Նատալյա Բոնդարչուկը:

Դերասանուհին կյանքից հեռացել է 93 տարեկան հասակում: Վերջին հրաժեշտի օրն ու վայրն ավելի ուշ կհաղորդվեն:

Մակարովան նկարահանվել է տասնյակ ֆիլմերում, որոնց թվում են «Բալզամինովի ամուսնությունը», «Աղջիկները», «Երիտասարդ գվարդիա», «Հարսնացուն հյուսիսից» և այլ ֆիլմեր: