SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ մարտի 25-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին է դիմել Դավիթաշեն 1-ին թաղամասի բնակիչ, Շավարշ Փ.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 04:00-ին, Թոթովենցի փողոցի շենքերից մեկի իր բնակարանում հանկարծամահ է եղել իր պապիկը՝ 82-ամյա Ռազմիկ Թ.-ն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շավարշ Փ.-ն, որը Հանրապետությունում գործող փաստաբանական ընկերություններում մեկում փաստաբան է, հայտնել է, որ պապիկի դին տեղափոխել են ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ դիահերձարան և առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում դիահերձարանում գողացել են հանգուցյալի մատի ոսկյա մատանին: