ՀՀ հպարտ քաղաքացի Արո Համազասպի՝
Հեշտ չէ,իհարկե դժվար է,երբ որևէ բանում սահմանափակվում ես, դժվար է,երբ զավակիդ չես կարող բացատրել,թե ինչու՞ չես կարող որոշ ժամանակով հաճախել մանկական սրճարաններ,կամ կնոջդ հետ դուրս գալ որևէ հանրային մարդաշատ վայր, իհարկե դժվար է,երբ ընկերներիդ հետ ցանկություն ունես առանձնանալու,զրուցելու,մեկ գավաթ գարեջուր վայելելու, իհարկե դժվար է զսպել բարկությունդ,երբ ամբողջ օրը չգիտես ինչով զբաղվես,շատ դժվար է:

Բայց երբ նայում եմ և լսում թե ի՞նչ է աշխարհում կատարվում,երբ մեկ վայրկյանում քանդվում են մարդկանց երազանքներն և նպատակները,երբ անտեսանելի թշնամին սղոսկում է պետություն առ պետություն,քաղաք առ քաղաք,գյուղ առ գյուղ,տուն առ տուն,երբ անտեսանելին չի հարցնում հարուստ ու աղքատ,նախագահ կամ բանվոր,այդժամ ես ինձ հարց եմ տալիս, լինելով տան տղամարդ,ունենալով մայր,կին,զավակներ,մեծ պատասխանատվություն կրելով բոլորիս առողջական վիճակի համար,փորձելով անել ամեն հնարավորն ու անհնարն,որպեսզի անտեսանելի թշնամին չթափանցի իմ սուրբ օջախ,մի կերպ կարողանում եմ բոլորիս կամակորություններն հաղթահարելով առաջ շարժվել,գիտակցելով որ այս ամենն ժամանակավոր բնույթ է կրելու,ապա ինչպիսի՞ն է իմ երկրի վարչապետի վիճակը:

Նայում եմ երկրիս ղեկավարի հայացքին և զգում տագնապ՝ոչ իր համար,այլ ազգի,տեսնում եմ պետության ղեկավարի կեցվածք,Տղավարի իրեն կառավարելու հատկություն,սառը դատելու ունակություն,մեծ պատասխանատվության զգացում յուրաքանչյուրիս համար, և մի տեսակ մեջս հանգստությունն է թեվածում,հոգիս խաղաղվում,դեմքիս մեղմ ժպիտ է արտացոլվում ու աչքերիս առաջ է հայտնվում մի գրառում,մի նախադասություն,որ մեզ հասանելի դարձրեց հասարակ մի ՏՂԱ,ում շնորհիվ շուրջ 2 տարի է զգում եմ ինձ մարդ,ամուր կանգնած հողիս վրա,և այդ բառերն են՝<<Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է Հիմա մարդիկ կգտնվեն,որ կասեն հա ի՞նչ,ուղղակի բառեր են,տառերի բառակապակցություն,բայց ոչ ինձ և ինձ նման շատերի համար,մեզ համար դա լոկ խոսքեր չեն,մեզ համար դա պատասխանատվության մեծ զգացում է,մեզ համար դա նշանակում է՝<<Մեկը բոլորի համար,բոլորը

մեկի>>,նամանավանդ այս օրերին,երբ անտեսանելի թշնամու դեմ կռիվ ենք տալիս և դեռ տալու ենք յուրաքանչյուրս..
Հ.Գ Որպես վերջաբան՝ Սիրենք և հարգենք միմյանց,մենք դեռ պիտի ապրենք,շենացնենք մեր փոքր բայց մեծ բռունցք դառած Հայաստան աշխարհը,իսկ ի՞նչ է մեզանից պահանջվում,ընդամենը մենք ինքներս հարգենք մեզ,հարգենք դիմացինին,հարգենք պետությունը,հարգենք օրենքները,հարգենք երկրի լեգիտիմ ղեկավարի հորդորներն ու խորհուրդները.
Առաջ Աստված,մենք դա կարող ենք,մենք դա անելու ենք…