bravo.am-ը գրում է․ «Օլյա Հակոբյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Շիրազի Վարդը» սերիալում, սիրով համաձայնել է խոսել ընտանիքի մասին: Դերասանուհին ծնողների միակ երեխան է, բայց իր ընտանիքի կազմում ներկայացրել է նաեւ հորեղբոր աղջիկներին՝ նշելով, որ նրանք են իր հարազատները:

Հայրս՝ Լեոնիդ Հակոբյանը, 68 տարեկան է, մասնագիտությամբ երկրաբան է:

   Մայրս՝ Մարիետտա Ավետիսյանը, 62 տարեկան է, ռուսաց լեզվի եւ գրկանության ուսուցչուհի է:

Հարազատ քույր ու եղբայր չունեմ: Իմ ամենամտերիմ բարեկամները հորեղբորս դուստրերն են՝ Լուսինեն եւ Լուիզան:

Լուսինեն 35 տարեկան է: Ինտերիերի դիզայներ է, իր սեփական կազմակերպությունն ունի:

Լուիզան 36 տարեկան է, մասնագիտությամբ լեզվաբան է, այժմ բնակվում է Ֆրանսիայում: Այնտեղ օպերատորություն է սովորել եւ շատ լավ լուսանկարիչ դարձել: Երկուսն էլ ամուսնացած են:

Երկու հրաշք որդի ունեմ՝ Էրիկն ու Ռոբերտը: Էրիկը 6 տարեկան է, Ռոբերտը՝ 5: Մեծ տղաս դպրոցական է, Ռոբերտն էլ դեռ մանկապարտեզ է հաճախում: Ուզում են բժիշկ դառնալ, ինչի համար շատ ուրախ եմ: Կարեւորը՝ չեն ուզում դերասան դառնալ (ծիծաղում է,- հեղ.): Դպրոցին զուգահեռ Էրիկը նաեւ կարատեի խմբակ է հաճախում։

Մանրամասները՝ այստեղ։