Հանրապետական ծննդատանը երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Շատ շնորհակալ եմ բոլորիցդ ։ Գրում էք , զանգում էք հետաքրքրվում էք ,թե ո՞նց կարող էք աջակցել ։ Հավատացեք , ես ինքս էլ չգիտեմ ու՞ր գնամ կամ ի՞նչ անեմ ։ Ես միայն ուզում եմ , որ մարմին հայտնաբերեն կամ ինչպես ասում են գոնե հերձած կտորներից դնթ հետազոտություն անեն և ՀՀ ում և ՀՀ ից դուրս , պարզելու համար մեր երեխան է ,թե՞ ոչ , իսկ ապա դատական պրոցես , բոլոր մեղավորները պետք է պատժվեն ։
Հավատացեք ,թեկուզ ,այս պահին սպառված եմ , հոգեպես շատ ծանր վիճակում եմ , ուղեղս բթացած է , ոտքի վրա արդեն չեմ կարողանում կանգնել , բայց պիտի մինչև վերջ գնամ , թեկուզ ծնկաչող , թեկուզ գետնին չոչ անելով , թեկուզ կիսամեռ ։ Ես թույլ չեմ տա , որ նրանք մարսեն մեզ այսքան դաժան փորձության ենթարկելու և որդուս խլելու համար ..