ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը, արձագանքելով ՀՀ վարչապետի՝ քաղաքացիների հետ հեռախոսազրույցներին, քամահրական գրառում է արել: Պետրոսյանի գրառմանն արձագանքել են «Իմ քայլը» խմբակցության անդամները:


«Կարծում եմ` մենք պետք է շատ լուրջ քննարկենք ԲՀԿ-ան այս «պատգամավորի» հոգեբանական սրացման պատճառները, արդյոք այս սրացումը կապված է կառանտյայի հետ, թե տարիներ շարունակվող ծաղրի հետևանքով հոգեբանական պոռթկում է: Խոստանում եմ հրապարակավ պարզել»,- գրել է Ալեն Սիմոնյանը:

Խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Վահագն Թևոսյանը, նշել է.

«Չեմ սիրում առանձին գործընկերների հատուկ անդրադառնալ, բայց Գևորգ Պետրոսյանի երեկվա արարքից իսպանական ամոթ եմ զգում: Հարգելի Պետրոսյանը թերևս լավ հռհռացել է վարչապետի ու քաղաքացիների հեռախոսազրույցները դիտելիս ու փորձել է այդ թեմայով սրամտություն անել: Ընկե՛ր, հավատա՛, խնդրում եմ, եթե ինչ-որ բան քեզ հասկանալի չէ, դեռ չի նշանակում, որ ծաղրի ենթակա է, այն ուղղակի քեզ հասկանալի չէ»