ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը սոցկայքի իր էջում գրել է․ «Մի տխուր ուղտի պատմություն

Մի օր մի տխուր, հիվանդ ուղտ հայտնվում է մեծ սեղանի մոտ: Ուղտը շատ է զարմանում և ոգևորվում, որ ինքը` հասարակ մի քոսոտ կենդանի, կարող է նստել մնացածի հետ նույն սեղանի շուրջ, խոսել, նրանց նման ուտել, քայլել: Բայց ուղտը հասկանում էր, որ իր այդ սեղանի շուրջ նստելը բախտի քամահրանք է, և ինքը պետք է արդարացնի իր մեծ սեղանի շուրջ լինելը: Բայց ինչպե՞ս: Ու այդ մեր ուղտը սեղանի լիարժեք անդամ թվալու ցանկության մեջ իր դանդալոշ գլխով ու քոսոտ թաթերով մեկ բաժակ է շուռ տալիս, մեկ ափսե կոտրում, մեկ-մեկ էլ բարձր ծիծաղում: Երբ սեղանի շուրջ նստածները զարմանում կամ հեռանում են այս կենդանու պահվածքից, նա իրեն կարևոր է զգում ու էլ ավելի աղմկում: Պարզ է, որ այդ սեղանից նրան դուրս շպրտեցին, որ գնա հեռվում իր փսլինքների և թրիքի մեջ շարունակի ապրել, ինչպես բնությունն է պահանջում, բայց հոտը և կեղտը մնաց այն անկյունում, ուր հիվանդ, տխուր ուղտը նստել էր:
Մի՛ բերեք սեղանի շուրջ նման քոսոտ, հիվանդ կենդանիների, ուղտն արծիվ չի դառնա, որքան էլ դրա մասին երազի»: