Քաղաքական «լակոտության» մասին.

Ւհարկե նա շատ բարդ և ծանր խնդրի առջև է կանգնած, մի կողմից նրա անկեղծ հոգատարությունը և բոլորին օգնելու ցանկություը, մյուս կողմից այն գիտակցումը, որ միջոցներն սահմանափակ են և բոլորին իր ցանկացած օգնությունն ու օժանդակությունը չի կարող տրամադրել:
Դժվար խնդիր է ինչ խոսք և այս դժվար պահին նա լծված է աշխատանքի, լուծումներ է փնտրում, մտածում է ինչ միջոցառումներ կիրեռեն, որպեսզի հնարավորինս մեղմվի դժվար կացության մեջ հայտնված մարդկանց վիճակը, որպեսզի մեր երկիրը հնարավորինս անցնցում և առավել քիչ վնասներով հաղթահարի այս իրավիճակը, որպեսզի հնարավորինս շուտ մարդիկ կարողանան վերադառնալ իրենց բնականոն կյանքին և լուծեն իրենց խնդիրները:

Եվ այս դժվար պահին, որոշ քաղաքական «խուլիգաններ», ովքեր նույնիսկ այս դժվար իրավիճակում փորձում են քաղաքական դիվիդենտներ շահել, որոնց համար անհասկանալի է այն իրավիճակը, երբ երկրի Վարչապետը կարող է իսկապես մտածել իր քաղաքացիների մասին, սրտացավ լինել նրանց հոգսերով և խնդիրներով, նրանց պատկերացումներով քաղաքականությունը և պետությանը ծառայելը սահմանափակվում է միայն ամբիոններից մեծ-մեծ խոսելով, «լավ տղա» խաղալով, անբովանդակ ու պոպուլիստական ելույթներով, խոսքերով որոնք այդպես էլ չեն դառնում գործ, իրենց իրավունք են վերապահում հումորով մոտենալ այս իրավիճակին:

Իմ համոզմամբ դա ոչ այլ ինչ է քան «քաղաքական լակոտություն», անլիարժեքության սինդրոմի ցայտուն դրսևորում:
Այդ մարդկանց խորհուրդ կտայի անպայման այցելել հոգեբանի, ով միգուցե օգնի նրանց վերջապես հասունանալու, որպես մարդ կայանալու և վերջապես գտնելու իրենց տեղը այս կյանքում: Գտեք ձեզ….